Միհրանի և Արփիի նոր լուսանկարներն իրենց որդու հետ

Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը և երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը Ինստագրամի իրենց էջերում ընտանեկան լուսանկարներ են հրապարակել իրենց որդու՝ Ռոբերտի հետ:

Լուսանկարների շարքը Միհրանը մակագրել է. «Սա է երջանկությունը»։ Արփին էլ լուսանկարներին կից դրել է «Ընտանիք» հեշթեգը։
Լուսանկարներից երևում է, որ ծնողները փոքրիկին իրենց հետ աշխատավայր էին տարել, քանի որ լուսանկարներն արված են «Արմենիա TV»-ի բակում։
Զույգի տղան ամռանը կդառնա 2 տարեկան: