Գոռ Համաբարձումյանը՝ «Արտավազդ 2022»-ում իր հաղթանակի ու ներկայիս զբաղվածության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոռ Համաբարձումյանը՝ «Արտավազդ 2022»-ում իր հաղթանակի ու ներկայիս զբաղվածության մասին




«Արտավազդ» մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում հաղթած Գոռ Համբարձումյանը խոստովանում է, որ ինչպես յուրաքանչյուր դերասան, ինքն էլ էր ներսում ունեցել մրցանակը ստանալու մեծ ցանկություն, բայց չէր կանխատեսում, որ երեկոն իր համար հենց այդ դրական իրողությամբ կնշանավորվի (Ի դեպ, այդ անվանակարգում եղել է երկու հաղթող. մրցանակ է ստացել նաեւ դերասան Հարություն Սարգսյանը):

NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր հաղթանակին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանը նշեց, որ ցանկացած հանգուցալուծման դեպքում հիասթափություն չէր ունենա, քանի որ իր խոսքով՝ այդ անվանակարգում ընդգրկվելն արդեն իսկ ուրախալի փաստ էր.



«Մրցանակաբաշխությանը շատ բարձր տրամադրությամբ եմ գնացել, քանի որ թատրոնի միջազգային օրն այն տոնն է, որը յուրաքանչյուր դերասանի, թատրոնի ոլորտի ցանկացած ներկայացուցի համար կարեւոր է: Առհասարակ, այն բոլոր դերասանները, որոնք ինձ հետ նույն անվանակարգում էին ներկայացված, անկասկած, արժանի կլինեին, եթե ստանային այդ մրցանակը»,-հավելեց դերասանը:

Խոսելով իրեն հաջողություն բերած՝ «Սկապենի արարքները» ներկայացման մասին, Գոռն ընդգծեց, որ մեծ ուրախությամբ է ընդունել այնտեղ խաղալու առաջարկը.

Գոռն իր բեմական առաջին քայլերն արել է ուսանողական տարիներին, ու արդեն մոտ տասը տարի է՝ Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմում է: Վերջերս դերասանը հանդես եկավ նաեւ «Menախոսություն» կոչվող մոնոներկակայացմաբ, որի ռեժիսորը Տաթեւիկ Մելքոնյանն է. այն բեմադրվել է գրող Արամ Պաչյանի երեք գործերի հիման վրա: Դերասանն ասում է՝ թատրոնի հետ կապված իր էմոցիաներն աննկարագրելի են, դրանք մեկ բառով անվանում է ոգեւորություն.

Անդրադառնալով իր առաջիկա նրություններին՝ Գոռն, առանց փակագծերը բացելու, նշեց, որ առջեւում հանդիսատեսին մի շարք ներկայացումներ են սպասվում իր մանակցությամբ, իսկ հեռուստատեսային նոր աշխատանքների մասին խոսելը դեռեւս վաղ է: