Էվա Խաչատրյանը՝ «Լավագույնը» ճանաչվելու և իր մեծ սիրո մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էվա Խաչատրյանը՝ «Լավագույնը» ճանաչվելու և իր մեծ սիրո մասին




Թատրոնի գործիչների համար «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը տարվա կարևոր օրերից մեկն է, քանի որ հենց այդ օրը գնահատվում են նախորդ տարվա թատերական աշխատանքները: «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում այս տարի հաղթող է ճանաչվել Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է այդ օրվա հույզերի, հետագա ծրագրերի, թատրոնի և դերասանական ոլորտի դժվարությունների մասին:

«Ցանկանում էի ստանալ մրցանակն ու սպասումով էի գալիս մրցանակաբաշխությանը՝ չնայած չգիտեի կստանա՞մ մրցանակ, թե՝ ոչ,- ասաց դերասանուհին և շեշտեց, որ չնայած սպասումների, միևնույն է, զարմացած էր: - Աննկարագրելի է. կանգնած ես այդքան դերասանների առաջ, երբ ճանաչվել ես լավագույնը: Հաճելի է, երբ մարդիկ նկատում են տարիների աշխատանքդ ու արժամավույն գնահատում: Թատրոնում աշխատելիս դու թողնում ես այնտեղ բոլոր էմոցիաներդ, հույզերդ, զգացմունքներդ, առողջությունդ ու ապրումներդ, բայց գալիս ես մի կետի, երբ գնահատված ես»:

Էվայի խոսքով՝ մրցանակաբաշխության վերջնարդյունքը երբեք կանխատեսելի չէ: 



Դերասանուհին նաև պատմեց, որ միայն մի մարդ է կանխատեսել, որ մրցանակն իրենն է լինելու։ «Երբ «5 պատմություն սիրո մասին» ներկայացումը նոր էր ստեղծվում, ռեժիսոր Դավիթ Աբրահամյանն ասում էր, որ պետք է անեմ այն, ինչ պահանջվում է ինձնից, և կդառնամ մրցանակակիր,- ասաց Էվան և նկատեց, որ այս ներկայացումն իր ձևաչափով շատ հոգեհարազատ է իրեն: -Այստեղ ես մարմնավորում եմ 6 կերպարի, որոնք տարբեր ժամանակաշրջաններից են: Ես և Մխիթարը հաշված վայրկյաններ ունենք կերպարանափոխվելու համար»:

Խոսելով ներկայացման ձևաչափի փոփոխության մասին՝ նա շեշտեց, որ նոր ձևաչափին հանդիսատեսը ևս դրական է արձագանքել: «Համավարակով և պատերազմով պայմանավորված ներկայացումն ընդմիջում ունեցավ, բայց ունեինք աշխատանքը շարունակելու մեծագույն ցանկություն: Ներկայացումը վերափոխվեց և դարձավ «5+1 պատմություն սիրո մասին»: Դավիթը գրեց 6-րդ պատմությունը, որը շատ սիրվեց մեր կողմից։ Ինչպես մյուս հինգը, սա էլ դիպավ մեր հոգուն, քանի որ շատ էմոցիոնալ էր»,- ասաց նա:

Դերասանուհին ընդգծեց, որ թատրոնն իր կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է: 



Էվայի խոսքով՝ մասնագիտությունն ինքնին դժվար է և շատ խոչընդոտներով: 

Դերասանուհին շեշտեց, որ հանդիսատեսի համակրանքը շատ ավելի կարևոր է, քան մրցանակները: