Սկանդալ՝ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սկանդալ՝ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ


Սկսած 1996-ից, երբ Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ անցկացվեց առաջին «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, արդեն 21-րդ անգամ Հայաստանի թատերական գործիչների միությունն ամփոփում է տարին՝ գնահատելով լավագույնը, ինչ ստեղծվել է թատերական հարթակում նախորդ տարվա ընթացքում: 

 
 Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված էր Մայր թատրոնի 100-ամյակին և թատերարվեստին անբասիր ծառայության համար «Արտավազդներ» շնորհվեցին Ջուլիետա Բաբայանին, Հարություն Մովսիսյանին, Հայկուհի Խուդավերդյանին, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանին, Սվետլանա Կոնստանտինովային, «Ավետ Ավետիսյան» հատուկ մրցանակին էլ արժանացավ Արմեն Մարությանը: «Արտավազդի» 14 անվանակարգերում ևս հաղթողներին հանձնվեցին մրցանակները: Ցավոք, թատերական տոնը չանցավ առանց անախորժ միջադեպի. երևանյան կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը հրապարակային գրառումով իր վրդովմունքը հայտնեց «Օրփեոս և Էվրիդիկե» ներկայացման՝ նախապես պաշտոնապես հաստատված երկու անվանակարգերից դուրս մնալու կապակցությամբ: