Լրահոս

Սիրուշոն՝ հղիության 7–րդ ամսում լինելու և ծանրաբեռնված էտապի մասին




Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել և պատմել, որ արդեն հղիության 7–րդ ամսում է։

Երգչուհու նախորդ հղիությունների մասին հայտնի էր դառնում նախ՝ մամուլի հրապարակումներից, ապա Սիրուշոն հազվադեպ հրապարակումներ էր անում։ Այս անգամ երգչուհին ինքը հայտնեց լուրն ու բավականին ակտիվ է հղիության մասին հրապարակումներ անելու հարցում։

«Այս անգամ փորձում եմ ձեզ ավելի մասնակից դարձնել ընթացքին ու նաև ցույց տալ, որ հնարավոր է համատեղել այս շրջանն աշխատանքի հետ։ Եթե հետևում եք իմ էջերին, ուրեմն գիտեք, որ հիմա մեզ մոտ աշխատանքային ծանրաբեռնված էտապ է «Պռեգոմեշ»–ում, զուգահեռ ելույթների եմ պատրաստվում։ Շնորհակալ եմ, որ սրտացավորեն հետևում եք»,– գրել է նա։

Ավելի վաղ Սիրուշոն հայտնել էր, որ դուստր է ունենալու։