Հայկական ո՞ր սերիալներն եք դիտում. NEWS.am STYLE-ի ինստագրամյան հարցման թոփ 5-յակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայկական ո՞ր սերիալներն եք դիտում. NEWS.am STYLE-ի ինստագրամյան հարցման թոփ 5-յակը




Հայկական հեռուստաեթերում ամեն տարի ավելանում է սերիալների քանակը, որոնք մեծ մասսայականություն են վայելում հայ հեռուստադիտողների շրջանում: NEWS.am STYLE-ի ինստագրամյան հարցման հերթական թեման, ըստ այդմ, սերիալներն էին:

«Հայկական ո՞ր սերիալներ ենք դիտում» հարցման ներքո նշվել են մի շարք հեռուստաֆիլմերի անվանումներ, որոնց շարքում, նույնիսկ, այնպիսիները, որոնք այլեւս եթերում չեն, բայց տպավորել են մեր հետեւողներին:

Մենք, ըստ ձայների քանակի, առանձնացրել ենք լավագույն հնգյակում տեղ գտած սերիալների անունները:

Այսպիսով, 5-րդ հորիզոնականում «Արմենիա» հեռուստաընկերության նոր եթերաշրջանը համալրած «Սիրո հասակը» հումորային սերիալն է:



4-րդ հորիզոնականում «Մեր թաղի տղերքը» սերիալն է, որը հեռարձակվում է ATV-ի եթերով:


3-րդ-ում, հավասար ձայներով պայմանավորված, երկու սերիալ է՝ «Շանթ» հեռուստաընկերության նոր՝ «Հատուկ դասարան»-ը, որը, դատելով արձագանքներց, արդեն հասցրել է սիրվել մի շարք հեռուսադիտողների կողմից, եւ «Լքված ամրոցի պահապանները»՝ ATV-ի եթերում:




«Նոր Հայաստան» հեռուստաալիքով հեռարձակվող «Բռնիր ձեռքս» սերիալը 2-րդ հորիզոնականում է:



Իսկ հարցման առաջատարը «Արմենիա» հեռուատաընկերության՝ «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալն է:



Նշվել են նաեւ «Թղթե երազանք», «Երդում», «Քաոս», «Սրտին հակառակ», «Ախթամար», «Մահվան ջոկատ» եւ «Ծաղիկներ ձյան տակ» սերիալները: