Ինչ բիզնես ունի երգիչ Սևակ Ամրոյանի կինը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչ բիզնես ունի երգիչ Սևակ Ամրոյանի կինը




Երգիչ Սևակ Ամրոյանն կինը՝ Քրիստինան, վերջին շրջանում բավական ակտիվ է ինստագրամյան հարթակում:

 
 Օրերս նա ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան է կազմակերպել: Հետևորդներից մեկի այն հարցին, թե ինչ մասնագիտություն ունի, Քրիստինան նշել էր, որ դիվանագետ է:



Հարց ու պատասխանի ժամանակ պարզ էր դարձել նաև, որ Քրիստինան ունի նաև սեփական գեղեցկության սրահը, որի մասին նա երբեմն հիշատակումներ է անում սթորի հատվածում:



Հիշեցնենք, որ Սևակն ու Քրիստինան ամուսնացել են 2021 թվականի դեկտեմբերի 8-ին: Երգիչը կնոջը երգ էր նվիրել հարսանեկան խնջույքի ընթացքում՝ հուզելով նրան: Երգը ներկայացնում է զույգի սիրո պատմությունը:

 
 Հայտնի է, որ Սևակը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին:

 
 Սակայն իր հարցազրույցներից մեկում Սևակը խոսել էր ապագա կնոջ մասին՝ նշելով, որ նա իր էներգետիկայով է գրավել իրեն:

 
 Երգիչը խոստովանել էր, որ Քրիստինայի կողքին ինքն իրեն լիարժեք է զգում:
Նա նշել էր նաև, որ հենց երգն է միացրել իրենց.

 
 «Ինքը շատ սիրում է, որ ես երգում եմ: Ի սկզբանե մեզ միացրել է աշուղական, ժողովրդական երգի հանդեպ սերն ու այդ խոսակցությունները: Ինքնէլ ինչ-որ շրջան երգել է՝ զուտ դասնթացների տեսքով»: