17 տարվա բաժանումից հետո Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանվել են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

17 տարվա բաժանումից հետո Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանվել են




Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է նրա նշանադրության մատանին։

52-ամյա Ջենիֆեր Լոպեսը և 49-ամյա Բեն Աֆլեքն իրենց սիրավեպից 17 տարի անց նորից միասին են. զույգը հայտարարել է նշանադրության մասին։

Լոպեսն իր անձնական On the Jlo պորտալում հայտնել էր, որ Աֆլեքն իրեն առաջարկություն է արել։ Երգչուհին խոստովանել է նաև, որ դա ամենևին էլ այն չէ, ինչ նախկինում էր։

«Մենք հիմա ավելի շատ ենք իրար գնահատում։ Հազվադեպ երևույթ է ունենալ երկրորդ հնարավորությունը սիրելի անձնավորության կողքին լինելու»,–ասել է Լոպեսը։

Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է նշանադրության մատանին։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Աֆլեկի և Լոպեսի հարաբերությունները վերականգնվել են դեռ փետրվարին, սակայն սիրահարները որոշ ժամանակ դա գաղտնի են պահել։ Բենն արդեն ծանոթացել է Լոպեսի երեխաների հետ։

Հիշեցնենք, որ մինչ այդ Լոպեսը չորս տարի շարունակ հանդիպել է 43-ամյա բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ։