Լրահոս

Ամերիկյան կինոակադեմիան 10 տարով արգելել է Ուիլ Սմիթին մասնակցել իրենց միջոցառումներին




Դերասան Ուիլ Սմիթին տասը տարով արգելել են մասնակցել ԱՄՆ-ի կինոակադեմիայի միջոցառումներին, այդ թվում՝ Օսկար մրցանակաբաշխությանը։ Այդ մասին գրում է Variety-ն։

Կինոակադեմիայում հայտարարել են, որ որոշումը քայլ է «մեր անդամների ու հյուրերի անվտանգությունը պաշտպանելու եւ Ակադեմիայի նկատմամբ վստահությունը վերականգնելու ուղղությամբ»:

«Օսկարի 94-րդ մրցանակաբաշխությունը նախատեսված էր մեծարելու մեր համայնքի բազմաթիվ մարդկանց, ովքեր անցյալ տարի անհավանական աշխատանք են կատարել։ Այնուամենայնիվ, այդ պահերը սեւացան անպատշաճ պահվածքով, որը մենք տեսանք բեմում՝ պարոն Սմիթի կողմից», - ասվում է հայտարարության մեջ:

Հոլիվուդյան դերասանը մարտի 27-ին «Օսկարի» հանձնման արարողության ժամանակ բեմ է բարձրացել եւ ապտակել է հաղորդավար Քրիս Ռոքին՝ Սմիթի կնոջ «շատ կարճ սանրվածքի» մասին կատակի պատճառով։ Ջադա Պինկետ-Սմիթն ունի աուտոիմունային հիվանդություն, եւ նրա մազերը թափվում են։

Ավելի ուշ, երբ դերասանը բեմ բարձրացավ՝ Ռիչարդ թագավորի համար «լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ ստանալու համար։ Սմիթը լաց եղավ, ներողություն խնդրեց եւ ասաց, որ կյանքում կարեւոր է պաշտպանել ընտանիքը, ինչպես իր կերպարը՝ Ռիչարդ Ուիլյամսը, թենիսիստուհի Սերենայի եւ Վինուսի հայրը դա արեց։