Աստղագուշակ ապրիլի 19-ի համար
Խոյ.
Օրը հարմար է թատրոն, համերգային դահլիճ, թանգարան այցելելու համար: Ձեր ստեղծագործական ներուժը շատ բարձր է այսօր, դուք ձեր մեջ նոր տաղանդներ եք բացահայտում, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Աշխարհիկ միջոցառումներ այցելելիս դուք կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում:
Ցուլ.
Ցուլ.
Այսօր կստանաք նոր տեղեկություններ, որոնք առաջին հայացքից կարող են տարօրինակ թվալ, սակայն շուտով ձեզ շատ օգտակար կլինեն: Շահեկան կլինեն նաև այսօր կնքված գործարքները: Սա նրանից է, որ դուք առաջնորդվում եք սեփական ինտուիցիայով, որը ձեզ անշեղորեն դեպի նպատակ է տանում: Աճում է ստեղծագործական ներուժը, դուք մշտապես հնարում եք ինչ-որ նոր բան:
Երկվորյակներ.
Երկվորյակներ.
Դուք ժամանակին և բավական արդյունավետ կարողանում եք հ իրականացնել բոլոր ընթացիկ գործերը: Շրջապատի անվերջ հնչող հաճոյախոսություններում կեղծավորության երանգներ էլ կան, մնում է միայն, որ դուք կարողանաք կողմնորոշվել, թե ով ով է: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի ֆինանսական մուտքեր, սակայն պետք չէ շտապել ծախսել, քանի որ շուտով կգտնեք դրանց համար ավելի արժանի կիրառություն:
Խեցգետին.
Խեցգետին.
Ընդհանուր առմամբ, օրն ավելի հարմար է ընթացիկ գործերի վրա կենտրոնանալու համար: Մտերիմների հետ հարաբերությունները դասավորվում են բարդ, հնարավոր են սադրանքներ ազգականների կողմից: Պաշտպանեք ձեր շահերը, բայց աշխատեք կոշտ մեթոդներ չկիրառել: Անիրականանալի պարտավորությունների հետ կապվելու վտանգ կա, որոնք ավելի շատ գլխացավանք կպատճառեն, քան ուրախություն:
Առյուծ.
Առյուծ.
Ֆինանսական գործերը ծայրաստիճան զգուշավորություն են պահանջում, այդ պատճառով այսօր չարժե ռիսկի գնալ և վտանգի տակ դնել անգամ աննշան գումարները: Կծագեն նոր խնդիրներ, որոնք լուծելը միանգամից չի հաջողվի: Մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել, մի հրաժարվեք մտերիմների կողմից առաջարկվող օգնությունից, առավել ևս, երբ դա արվում է սրտանց:
Կույս.
Կույս.
Այսօր հաջողությունները կախված կլինեն ակնթարթորեն որոշումներ կայացնելու ձեր ունակությունից: Եթե արագ չկողմնորոշվեք, կընկղմվեք մտածմունքների մեջ, հետաքրքիր հնարավորությունները կանցնեն ձեր կողքով և բաժին կհասնեն մեկ ուրիշին: Ցանկալի չէ ռիսկի տակ դնել ձեր գումարները, առավել ևս` մոլեռանդ խաղերով տարվել: Մտերիմների հետ շփումներն այսօր այնքան էլ հաջող չեն ստացվում: Ձեզ նորից սովորեցնում են թե ինչպես ապրել, չնայած որ բոլորը գիտեն` դա ձեզ մոտ այնքան էլ վատ չի ստացվում:
Կշեռք.
Կշեռք.
Այսօր չափից ավելի շատ բան եք ձեզ վրա վերցնում, չեն բացառվում դաշնակիցների և համախոհների հետ տարաձայնությունները: Եթե գործեք ինքնուրույն և զուր ժամանակ չվատնեք դատարկ զրույցների վրա, ապա օրվա ավարտին գոհ կլինեք արդյունքներից: Ընտանիքում հարաբերությունները բավական հակասական են. դուք ամեն ինչ ձեզ վրա եք վերցնում, ինչն էլ նյարդայնացնում է մտերիմներին:
Կարիճ.
Կարիճ.
Այսօր դուք հեշտ եք լեզու գտնում մտերմիների հետ, սակայն միշտ չէ, որ ասում եք այն, ինչ մտածում եք: Դուք բեղմնավոր գործունեություն եք ծավալելու, իսկ ջանքերի դիմաց պարգևն իրեն երկար սպասեցնել չի տա: Անգամ կենցաղային գործերը ձեզ մեծ հաճույք կպատճառեն: Հնարավոր են ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, իսկ հետո նաև նրանց կողմից որոշակի աջացության ցուցաբերում, ինչը կօգնի ձեզ կարիերայի վերելքի ճանապարհին:
Աղեղնավոր.
Աղեղնավոր.
Թեև այսօր շատ սիրառատ եք և պատրաստ ռոմանտիկ հարաբերությունների, բայց, բարեբախտաբար, ձեզ կհաջողվի խուսափել թեթևամիտ և հիմար արարքներից: Կհայտնվեն նոր դաշնակիցներ ու ընկերներ: Ձեր նպատակամղվածությունը շրջապատի կողմից հարգանքի կարժանանա, և ձեզ սիրով օգնության ձեռք կմեկնեն, եթե դրա կարիքն ունենաք:
Այծեղջյուր.
Այծեղջյուր.
Մի փորձեք փոխել իրավիճակը, ձեր չմտածված քայլերով այն միայն ավելի կվատանա: Կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն ձեզ վրա ճնշում գործադրել: Չնայած որ դա նրանց չի հաջողվի, այնուամենայնիվ, զգացմունքային անհարմարավետություն կզգաք: Չարժե հույսը դնել արտառոց բաների վրա: Ստիպված կլինեք մանր կենցաղային խնդիրներ լուծել և աննշան դժվարություններ հաղթահարել:
Ջրհոս.
Ջրհոս.
Սա նաև այն օրերից է, երբ ստիպված պիտի լինեք հաշտվել որոշ կորուստների հետ: Կարող են բարդություններ ծագել գործընկերների և մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում, անգամ հնարավոր է, որ կորցնեք վաղեմի դաշնակիցներին: Բացասական միտումների ազդեցությունը հնարավոր կլինի հաղթահարել, եթե կարողանաք փոխել ձեր վարքագիծը և հանդուրժողականություն ցուցաբերեք:
Ձկներ.
Ձկներ.
Օրվա առաջին կեսին դուք նյարդային եք, իսկ ահա երկրորդ կեսին տրամադրությունը կտրուկ կփոխվի, դուք կդառնաք ուրախ և անկեղծ` ոգևորելով շրջապատին և արժանանալով նրա բարեհաճ վերաբերմունքին: Մի վստահեք կողքից տրված խորհուդներին, չի բացառվում, որ դրանք արվեն ոչ լավագույն մղումներով: