Ինչ լուսանկարներ է հրապարակում Արփինե Իսրայելյանը. ինչու՞ է դերասանուհին անհետացել էկրաններից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչ լուսանկարներ է հրապարակում Արփինե Իսրայելյանը. ինչու՞ է դերասանուհին անհետացել էկրաններից




Դերասանուհի Արփինե Իսրայելյանը հայ հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Որբերը» եւ «Աննա» հեռուստասերիալներից:

Հեռուստադիտողները հնարավորություն ունեցան բացահայտելու դերասանուհուն այլ տեսանկյունից, երբ նա հանդես էր գալիս «Դոմինո» սիթքոմում:

Դերասանուհու խոսքով՝ ինքը ցանկություն ուներ իրեն փորձելու բոլորովին այլ ժանրում, քանի որ մինչ այդ իր խաղացած դերերը բավական դրամատիկ էին:

 
 Արփինեն էկրաններ վերադարձավ մայրանալուց շատ կարճ ժամանակ անց՝2016 թվականին:

 
 «Ճիշտ էր շուտ վերադառնալն այն տեսանկյունից, որ օրդ ավելի հագեցած է լինում, կարողանում ես օրն ավելի ճիշտ կազմակերպել բալիկիդ հետ։ Նաև՝ երբ երևում ես եթերում, մարդիկ քեզ չեն մոռանում։ Այս ամենից բացի՝ առաջարկն էր հետաքրքիր, որովհետև հնարավորություն ստացա ինձ այլ տեսանկյունից ներկայացնելու»,- իր հարցազրույցներից մեկում ասել էր Արփինեն:

 
 Սակայն վերջին տարիներին Արփինեն չի երևում հեռուստաէկրաններին, փոխարենը՝ դերասանուհին հանդես է գալիս թատերական բեմերում:



Դերասանուհին նաև վերջին տարիներին հարցազրույցներ չի տալիս, իսկ սոցիալական ցանցերում շատ պասիվ է:

 
 Հիշեցնենք, որ Արփինեի ամուսինը նկարիչ և բեմադրող Ներսես Սեդրակյանն է: Զույգը որդի ունի: