Աշխարհահռչակ երգիչ Garou-ն Երեւանում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աշխարհահռչակ երգիչ Garou-ն Երեւանում է




Կանադացի հայտնի երգիչ Garou-ն, որն ապրիլի 21-ին ու 22-ին ելույթ է ունենալու Երեւանում, արդեն ժամանել է Հայաստան, ու ինչպես նշում է՝ անչափ ուրախ է կրկին լինել այստեղ: Այսօր՝ ապրիլի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի շրջանակում, երգիչը խոսեց Հայաստանի հետ իր կապի, առաջիկա համերգի ու պանդեմիայի պատճառով ունեցած դժվարությունների մասին: Նա նաեւ հնչեցրեց հայերի շրջանում՝ իր մասին ամենատարածված քննարկման պատասխանը, ինչպես նաեւ փորձեց խոսել հայերեն:

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, ամենագեղեցիկ բանը, որը պատահել է իմ կարիերայում, տարբեր երկրներում Ֆրանկոֆոնիայի շրջանակում ելույթ ունենալն է»,-ասաց արտսիտը

Հայաստանի մասին ջերմորեն խոսելով՝ երգիչը միանգամից անդրադարձավ իրեն ամենահաճախակի տրվող հարցին՝ հա՞յ է, արդյոք, թե՞ ոչ, մանավանդ, որ Wikipedia-ն տարիներ շարունակ «հաստատում է» նրա՝ հայկական արմատներ ունենալու փաստը:

«Իմ իրական անունը Պիեռ Գարան է, բայց, ցավոք, դա Գարանյան տարբերակի կրճատ ձեւը չէ, ինչպես շատերն են կարծում: Շատերն էին ասում, որ ազգանունս հայկական է, բայց ես` ինքս, իմ հետազատություններն եմ արել, միգուցե, մենք այլ կերպ ենք կապված… Թեեւ կանադացի եմ, ես ինձ Երկիր մոլորակի քաղաքացի եմ համարում, իսկ Հայատանին ես կապված եմ սրտով: Ինչ վերաբերում է Wikipedia-ին, պետք չէ հավատալ դրան (ծիծաղում է)»:

Անդրադառնալով համերգային ծրագրին՝ երգիչը նշեց, որ հնչելու են իր բոլոր սիրված կատարումները՝ «Belle», «Souls le vent», «Gtan» եւ այլն, որոնք փորձելու է ներկայացնել նորովի:

Այս համերգն, իրականում, փոքր-ինչ տարբերվում է իր սկզբնական ծրագրից:

Երգիչը, որի աստղային վերելքը սկսվել է «Notre-Dame de Paris» հռչակավոր մյուզիքլից, մինչ օրս չի մոռանում իրեն հայտնիություն բերած կերպարին՝ Քվազիմոդոյին, որը թեեւ բեմում խեղճ էր ու լքված, իրական կյանքում հենց իր՝ Garou-ի համար բացեց սիրո նոր դռներ ու դրսեւորումներ:

Garou-ի երեւանյան համերգները տեղի են ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես վստահեցրեց երգիչը, այդ երկու օրերի ընթացքում հայ հանդիսատեսի հետ կիսվելու է վերջին շրջանի իր ոգեշնչումներով ու ապրումներով:


Լուսանկարները՝ Արսեն Սագսյանի /News.am/