Իմ գանձը ու իմ սերը. կհուզվեք, երբ լսեք՝ ինչպես է խոսում Դիանա Գրիգորյանը՝ իր մայրիկի մասին
Սցենարիստ Դիանա Գրիգորյանն ինստագրամյան իր էջում բավական ակտիվ է վերջին շրջանում, հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում:
Սցենարիստը ժամանակ առ ժամանակ նաև հարց ու պատասխան է կազմակերպել, որի ժամանակ հետևորդներից մեկը անդրադարձել էր նրա մայրիկին՝ նշելով, որ թեև չի ճանաչում տիկին Ալլային, սակայն զգում է, որ նա շատ հոգատար է: Ի պատասխան Դիանան հրապարակել է մոր լուսանկարն ու կից գրել.
«Մայրս, իմ պահապան հրեշտակն է, իմ գանձը ու իմ սերը»:
Հավելենք, որ Դիանան միշտ առանձնահատուկ ջերմությամբ է խոսում մայրիկի մասին, ով օգնել է նրան նաև երեխաների խնամքի հարցում:
Վերջերս նա բավական հուզիչ գրառում էր արել նրա մասին:
Հավելենք, որ Դիանան միշտ առանձնահատուկ ջերմությամբ է խոսում մայրիկի մասին, ով օգնել է նրան նաև երեխաների խնամքի հարցում:
Վերջերս նա բավական հուզիչ գրառում էր արել նրա մասին:
«Երբ մայրս կողքիս է, տիեզերական զգացողություն եմ ապրում, երբ տուն մտնելով առնում եմ մորս եփած ճաշի հոտը:
Մամ, ուզում եմ , որ միշտ խստաբարո հայացքով նայես ինձ , իսկ ես փոքր երեխայի պես հակադարձեմ` սրտիս խորքում շատ լավ գիտակցելով , որ ճիշտ ես: Երանի ինձ, որ ունեմ քեզ»,- գրել էր Դիանան:
Հավելենք, որ տիկին Ալլան ակտիվորեն շփվում է դստեր բոլոր գործընկերների հետ, ովքեր մշտապես սոցցանցի իրենց էջերում հրապարակումներ են անում նրա հետ: