Լոս Անջելեսում ձերբակալել են Ռիհաննայի փեսացուին՝ A$AP Rocky-ին. ԼՐԱՑՎԱԾ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լոս Անջելեսում ձերբակալել են Ռիհաննայի փեսացուին՝ A$AP Rocky-ին. ԼՐԱՑՎԱԾ




Ամերիկացի ռեփեր A$AP Rocky-ին ձերբակալել են Լոս Անջելեսի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է NBC-ն։

Իրավապահ մարմինների մի շարք աղբյուրներ հայտնել են, որ երաժիշտը կալանավորվել է 2021 թվականի նոյեմբերին տեղի ունեցած հրաձգության առնչությամբ։ Հիփ-հոփ արտիստի փաստաբանը հաստատել է այս տեղեկությունը։ Նշվում է, որ արտիստը մասնավոր ինքնաթիռով մեկնել է ԱՄՆ՝ մինչ այդ նա հանգստանում էր Բարբադոսում՝ երգչուհի Ռիհաննայի հետ։

Նշվում է, որ A$AP Rocky-ն անցած տարվա նոյեմբերի 6-ին տեղի ունեցած միջադեպի հետաքննության տակ էր։ Ռեփերի ենթադրյալ զոհը պնդում է, որ երաժիշտը երկու հոգու հետ քայլել է փողոցով, մոտեցել է իրեն ու երեք անգամ կրակել։ Տուժածը հայտարարել է, որ գնդակներից մեկը դիպել է ձախ ձեռքին։

2019 թվականին A$AP Rocky-ն ձերբակալվել է Ստոկհոլմի ոստիկանության կողմից։ Ռեփերն ու նրա շրջապատը մեղադրվում էին երկու տղամարդու վրա հարձակվելու մեջ։ Շվեդիայի դատարանը A$AP Rocky-ին մեղավոր է ճանաչել հարձակման մեջ եւ դատապարտել պայմանական ազատազրկման ու պարտավորեցրել փոխհատուցում վճարել տուժողին:

A$AP Rocky-ին ազատ են արձակել հրազենի գործադրմամբ ենթադրյալ հարձակման համար ձերբակալելությունից հետո, հայտնում է TMZ-ն։

Ռեփերը վճարել է 550 հազար դոլար գրավ, նախքան ոստիկանության բաժնից դուրս գալը։ Դա տեղի է ունեցել նրա ձերբակալությունից մի քանի ժամ անց։