Թուրքիան և նրանց խամաճիկ Ադրբեջանը ծանր գին են վճարելու, իսկ մենք միշտ կծաղկենք․ «System of a Down»–ից՝ Ջոն Դոլմայան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թուրքիան և նրանց խամաճիկ Ադրբեջանը ծանր գին են վճարելու, իսկ մենք միշտ կծաղկենք․ «System of a Down»–ից՝ Ջոն Դոլմայան




«System of a Down» ռոք խմբի թմբուկահար Ջոն Դոլմայանը գրառում է կատարել Ցեղասպանության 107–րդ տարելիցի կապակցությամբ։

Նա լուսանկար է հրապարակել և կից գրել․«Օր առաջ Թուրքիան ստիպված կլինի ճանաչել և ընդունել իրենց սարսափելի անցյալն ու հայ ժողովրդին ոչնչացնելու շարունակական փորձը:

Թուրքիան և նրանց խամաճիկ Ադրբեջանը ծանր գին են վճարելու մարդկության դեմ իրենց կատարած ոճրագործությունների համար։

Թող հայ ժողովրդի հոգիները հանգչեն խաղաղությամբ և մխիթարվեն այն փաստով, որ մենք ոչ պակաս երջանիկ ենք, ոչ պակաս աշխատասեր և դեռ պահպանում ենք մեր հավատքն ու ընտանիքը: Մենք միշտ կծաղկենք, անկախ նրանից, թե որքան շատ հարձակվեն մեզ վրա»: