Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Ռոմայի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Ռոմայի հետ




Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կմնա «Ռոմայում»:

Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրն հռոմեական ակումբի հետ, հայտնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Հաղորդվում է, որ կողմերը շահագրգռված են շարունակել համագործակցությունը (մինչև 2023 թվականի ամառ)։ 33-ամյա հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Ավելի վաղ հռոմեական ակումբի տնօրեն Տիագո Պինտոն խոսել էր Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։