Միսս ընկերասիրություն. 15-ամյա Մալենայի նոր լուսանկարները
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանին հաղթանակ բերած 15-ամյա Մալենան Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Միսս ընկերասիրություն», իսկ սթորի բաժնում հետևորդներին, որ շուտով նորություններ կհայտնի:
Երիտասարդ երգչուհին հայտնի դարձավ իր հեղինակային «Քամի-քամի» երգով, որը հաշված օրերի ընթացքում դարձավ հիթ։
Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է։ Երգչուհի ներկայանում է բեմական այս անվամբ, սակայն նրա իսկական անունն Արփի է։