Ինչպիսի հաճոյախոսություններ են դուր գալիս տղամարդկանց

1. Հագուստին վերաբերող հաճոյախոսություն
Այո, կա տղամարդկանց մի խումբ, որոնց զգեստապահարանում հինգ միանման վերնաշապիկ եւ հինգ միանման մարզաշապիկ է: Բայց կան նաեւ այնպիսիները, ովքեր իրենց արտաքին տեսքի վրա ոչ պակաս գումար եւ ժամանակ են ծախսում, քան կանայք: Այդպիսի տղամարդն ուրախ կլինի լսել, թե ինչպես է իրեն սազում նոր վերնաշապիկը:
2. Մարմնին վերաբերող հաճոյախոսություն
Տղամարդիկ, ովքեր հետեւում են իրենց կազմվածքին եւ այցելում մարզասրահ, հալչում են ուղղակի իրենց պրեսի կամ մկանների մասին հաճոյախոսություններից: Բացի այդ, դժվար է լռել, երբ դիմացդ իսկական Ապոլոն է կանգնած:
3. Տղամարդկայնությանը վերաբերող հաճոյախոսություն
Տղամարդուն հաճելի է հասկանալ, որ իր պաշտպանության տակ գտնվող աղջիկն իրեն լիովին անվտանգ է զգում: Եւ եթե նոր մարզակոշիկների վերաբերյալ հաճոյախոսությունը կարող է ծիծաղելի թվալ, ապա «Այնպես հանգիստ եմ զգում քեզ հետ» արտահայտությունը նրան հաստատ հանգիստ չի թողնի:
4. Ինտելեկտին վերաբերող հաճոյախոսություն
Գեղեցիկ մարմինն ու թանկարժեք վերնաշապիկը ոչինչ են վառ ինտելեկտի եւ հումորի հրաշալի զգացողության համեմատ, ուստի տաղմարդկանց միշտ հաճելի է, երբ իրենց ուղեղի մասին հաճոյախոսություն են լսում:
5. Հոտի վերաբերյալ հաճոյախոսություն
Ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան այն, որ տղամարդը կողքովդ անցնելիս իր հետեւից հաճելի բույր է թողնում: Հենց մարդու հոտն ենք մենք ենթագիտակցաբար զգում նրա հետ ծանոթանալիս: Եթե քո տղամարդը հաճելի է «բուրում», նրան ասա այդ մասին, եթե վատ է «բուրում»՝ նույնպես:
Աղբյուրը՝ Kleo