Լրահոս

ԶԼՄ․ Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը պատրաստվում են ամուսնանալ




Կարծես Քարդաշյանների ընտանիքն այս տարի հարսանեկան բում է ունենալու։ Այն բանից հետո, երբ Թրեւիս Բարքերն ամուսնության առաջարկ արեց Քորթնիին հարաբերությունների մեկնարկից մեկ տարի անց, երկրպագուները լրջորեն մտածեցին Քայլի Ջենների ապագա հարսանիքի մասին, ով Թրեւիս Սքոթի հետ հանդիպում է ավելի քան հինգ տարի։ Եվ թվում է, թե մենք լավ նորություններ ունենք:

Hollywood Life-ը հայտնում է, որ Քայլին ու Թրեւիսը լրջորեն քննարկել են ապագայի ծրագրերը, որոնց մեջ, ի դեպ, ներառվել է նաեւ հարսանիքը։ Չնայած այն հանգամանքին, որ զույգն արդեն երկու երեխա ունի, նրանք չեն շտապում լուրջ քայլերի դիմել։ Երկուսն էլ դա են ուզում, բայց հասկանում են, որ դա իրենց համար «ժամանակի հարց է»։



«Թրեւիսը գիտի, որ Քայլիի ընտանիքը կցանկանար, որ նա ամուսնության առաջարկ արեր իրեն, բայց դա նրանց մասին չէ: Խոսքը Թրեւիսի եւ Քայլիի մասին է, ու նրանք այն մարդկանցից չեն, ովքեր ընկնում են ուրիշների ճնշման տակ»,- ասել է հրապարակման աղբյուրը։ Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ Թրեւիսը վախենում է եւ չի ցանկանում ամուսնանալ Քայլիի հետ։ «Ամուսնության հարցը նրանք քննարկել են տարիների ընթացքում եւ երկուսն էլ միանշանակ ցանկանում են դա»:


Աղբյուրը՝ PeopleTalk