Արմինե Ճաղարյանի ամուսինը հայտնել է, թե երբ և որտեղ է տեղի ունենալու հոգեհանգիստը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արմինե Ճաղարյանի ամուսինը հայտնել է, թե երբ և որտեղ է տեղի ունենալու հոգեհանգիստը




«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանի ամուսինը, Վահե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելիներս,
Կնոջս` Արմինե Ճաղարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մայիսի 11-ին, 18:00-21:00, Կոզերնի փ 19»,-գրել է նա։

Նշենք, որ մայիսի 9-ին, փրկարարները Դեբեդ գետից դուրս էին բերել հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել էր Ալավերդու ԲԿ-ում, որտեղ արձանագրվել էր վերջինիս մահը։