«Լուռ արտասվել եմ, երբ մտածել եմ, որ մի պահ քեզ չունեմ». համացանցում հայտնվել է Իրինա Այվազյանի և բլոգերի նամակագրությունը. նոր սիրավե՞պ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Լուռ արտասվել եմ, երբ մտածել եմ, որ մի պահ քեզ չունեմ». համացանցում հայտնվել է Իրինա Այվազյանի և բլոգերի նամակագրությունը. նոր սիրավե՞պ




Դերասանուհի Իրինա Այվազյանը հրապարակել է իր և բլոգեր Ash Ayvi-ի նամակագրությունը:



Նրանք չեն թաքցրել, թե որքան մտերմիկ հարաբերություններ ունեն:

«Եթե մի պահ էլ ես ինձ լքել եմ, քեզ երբեք չեմ լքել»,-գրել է բլոգերը:

Իրինան այդ նամակին արձագանքել է հետևյալ ձևով.

«Լուռ արտասվել եմ, երբ մտածել եմ, որ մի պահ քեզ չունեմ»:

Նշենք, որ տվյալ ինստագրամյան սթորիին կից բլոգերը գրել է հետևյալը.

«Ոչ մեկ: Ես ու Իրինան»:

Դերասանուհին, ով վերջերս էր բաժանվել իր նոր սիրելիից, չի մեկնաբանել՝ արդյո՞ք իրենց ոչ միայն ընկերական հարաբերություններն են միացնում, թե՞ ոչ:

Մինչ այդ համացանցում բուռն քննարկվում էր Իրինային և դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանի սիրավեպը:

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի է դարձել, որ Գևորգը նոր սիրելի ունի: Քրիստինան նկարահանվել է նաև Գևորգի նոր տեսահոլովակում: