«Եվրատեսիլ 2022»-ի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եվրատեսիլ 2022»-ի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները




Իտալական Թուրինում այսօր՝ մայիսի 12-ին, կայացել է «Եվրատեսիլ 2022»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցել են մրցույթի եւս 18 երկրների ներկայացացուցիչներ: Ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում եզրափակիչ են անցել նրանցից տասը՝ Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Էստոնիան, Ավստրալիան, Շվեդիան, Ռումինիան եւ Սերբիան:

Այսօր մրցում էին նաեւ Իսրայելի, Վրաստանի, Մալթայի, Սան Մարինոյի, Կիպրոսի, Իռլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի ներկայացուցիչները, որոնց չհաջողվեց հասնել եզրափակիչ:

 
 «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչն անցկացվելու է մայիսի 14-ին: Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինին հաջողվել է 4 տարվա դադարից հետո ապահովել Հայաստանի մասնակցությունը եզրափակչում:

Ռոզան մրցույթում ներկայացնում է իր հեղինակած Snap երգը: Երգչուհին ելույթ էր ունեցել «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակչում, որը տեղի էր ունեցել մայիսի 10-ին: Շոուին հաջորդել է վիճակահանությունը, որից պարզ է դարձել, որ Հայաստանը ելույթ է ունենալու եզրափակչի առաջին կեսում: