Լրահոս

24 տարեկանում մահացել է ռեփեր Lil Keed-ը




24 տարեկանում մահացել է ամերիկացի ռեփեր Lil Keed-ը (Ռակխիդ Ջեւով Ռենդերը)։ Տեղեկությունը հաստատել է նրա եղբայրը՝ ռեփեր Lil Gotit-ը։ Մահվան պատճառն այս պահին հայտնի չէ։

«Չեմ կարող հավատալ, որ ես տեսա, թե ինչպես այսօր մահացար, եղբայր։ Ծանր է մայրիկի, հայրիկի, մեր եղբայրների, Նեյչուրի (մահացածի դուստրը) համար»,- սոցիալական ցանցերում գրել է նրա եղբայրը։

Ռեփերն իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Long Live Mexico», թողարկել է 2019թ․-ին։ Նա համագործակցել է «YSL Records» եւ «300 Entertainment» լեյբլների հետ։ Lil Keed-ի «Nameless» երգը Billboard Hip Hop/R&B Songs Airplay ցանկում հասել է 42-րդ հորիզոնականին։ 2020թ․-ին «Trapped on Cleveland 3» սկավառակի ստեղծման ընթացքում արտիստը համագործակցել է Թրեւիս Սքոթի, Young Thug-ի եւ Քրիս Բրաունի հետ։

Աղբյուրը՝ Gazeta.ru
Լուսանկարը՝ Wikimedia Commons