Լրահոս

Մեկնարկում է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը




Այսօր մեկնարկում է Ազգերի լիգայի նոր մրցափուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Տոմսերը կարելի է ձեռք բերել www.tickets.ffa.am կայքից։ Խաղը կկայանա հունիսի 4-ին՝ ժամը 17:00-ին, Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Տոմսերի արժեքը հետևյալն է.

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն անձնագրի կամ նույնականացման (ID) քարտի պատճենը կցելու դեպքում։

Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։ Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը պետք է ներկայացնի միայն տոմս ձեռք բերող անձը։

Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը տոմսարկղերում կմեկնարկի մայիսի 26-ին:

Հունիսի 14-ին կայանալիք Հայաստան – Շոտլանդիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը կմեկնարկի մայիսի 20-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում