Մարինա Գրեգը չի համակերպվում Արմինե Ճաղարյանի մահվան հետ. նա բացառիկ տեսանյութ է հրապարակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մարինա Գրեգը չի համակերպվում Արմինե Ճաղարյանի մահվան հետ. նա բացառիկ տեսանյութ է հրապարակել



EXCLUSIVElife.am-ն արդեն տեղեկացրել է, որ մայիսի 9-ին, ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:

Ավելի վաղ մենք նաև տեղեկացրել էինք, որ հաղորդավարուհի Մարինա Գրեգը, ով մտերիմ էր Արմինեի հետ, գրել էր, որ նախքան ընկերուհու մահը երազ էր տեսել:

Մարինան արխիվային տեսանյութ է հրապարակել:

Մարինան ավելի վաղ նոր գրառմամբ էր հանդես եկել:



Նա անդրադարձել էր Արմինեի՝ «Քաղցած չէին սպասում»-ում հնչեցրած մտքերից մեկին:

Ստորև ներկայացնում ենք գրառումը՝ առանց խմբագրման.

«Ի՞նչ էիր զգացել, որ մենք չզգացինք, ինչի՞ համար էիր մտածում վերջի մասին. ախր սկիզբը նոր էր դեռ…Ու՞ր էիր շտապում, Ճաղարյան…
Ես հրաժարվում եմ հավատալ տեսածիս. ես կմտածեմ, որ դու ուրիշ երկրում ես՝ մեզ հետ հազար ճամփա անցած վարդագույն ճամպրուկդ ու դու…
Ու ես էլի քեզ թեգ կանեմ՝ վստահ լինելով, որ կտեսնես փոստս ու քո կանաչ ու մանուշակագույն սրտիկները կուղարկես»:

Հիշեցնենք, որ հաղորդման շրջանակներում Արմինեին հարց էր հնչել՝ ինչ կաներ, եթե հանդիպեր Աստծուն:

Նա պատասխանել էր. «Կասեի՝ կարող ենք կրկնել մի հատ էլ… Ու հաշիվը: Անդադար վերջին տարիներին մտածում եմ՝ սա է, վե՞րջ: Մտածում եմ քանի՞ կյանք ունենք, հիշո՞ւմ ենք մյուս կյանքը»:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ էր հայտնել հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահվան վերաբերյալ։


Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։ Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմինե Ճաղարյանի դին փրկարարները դուրս են բերել Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ալավերդու ԲԿ-ում արձանագրվել է վերջինիս մահը։