Նրանք Գոհարի թիկունքից դանակ կմտցնեն… Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինը սկանդալային բացահայտումներ է անում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նրանք Գոհարի թիկունքից դանակ կմտցնեն… Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինը սկանդալային բացահայտումներ է անում




Դիմահարդար Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինը՝ Սերգեյը, ամուսնալուծությունից հետո բավական ակտիվ է համացանցում:

 
 Օրերս նա ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել, որի շրջանակներում խոսել էր այն մասին, որ Գոհարին սխալ մարդիկ են շրջապատում:



Սերգեյը նախկին կնոջ «ընկերների» վերաբերյալ նշել էր, որ վերջիններս դիմահարդարի կողքին են միայն գումարի համար, ավելին՝ առաջինը հենց նրանք թիկունքից դանակ կմտցնեն:



Ըստ Սերգեյի՝ ժամանակն ամեն ինչ ցույց կտա:

Հավելենք, որ հարց ու պատասխանի շրջանակներում Սերգեյին նաեւ հարց էր հնչել՝ արդյո՞ք կցանկանար միանալ Գոհարի հետ:



Սերգեյն անկեղծորեն նշել է, որ կցանկանար, սակայն միայն մի դեպքում, եթե Գոհարի կյանքում չլինեին այն մարդիկ, ովքեր նրա կողքին են: Ըստ Սերգեյի՝ մինչև նրանք Գոհարից ամեն բան չկորզեն, չեն հեռանա և չեն թողնի, որ նա հանգիստ ապրի:

 
 Սերգեյի խոսքով՝ նրանք Գոհարին կդժբախտացնեն, սակայն դիմահարդարը դա դեռ չի գիտակցում:

Հավելենք, որ դիմահարդարն ամիսներ առաջ հաստատել էր իր ամուսնալուծությունը:

Հիշեցնենք, որ ամուսնալուծությունից հետո Գոհարը վստահեցնում է, որ լավ հարաբերություններ ունի Սերգեյի եւ նրա ընտանիքի հետ:

 
 Չնայած դրան՝ Գոհարը Սերգեյին նոր հնարավորություն չի ցանկանում տալ:

Ըստ Գոհարի՝ Սերգեյն անտարբեր էր նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր բարդ վիրահատության:

Հավելենք նաեւ, որ Գոհարը ներկայումս հաճախ ցույց է տալիս իր շքեղ ծաղիկները՝ ակնարկելով, որ ինքը տղամարդկանց կողմից ուշադրության պակաս չի զգում:

Նա նշում է, որ չգիտի, թե դրանք ում կողմից են: