Լրահոս

«Վիշապ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ




Մայիսի 19-ից հայ դեռահասները և երիտասարդները բոլոր կինոթատրոններում կարող են դիտել «Վիշապ» ֆիլմը, որը նկարահանվել է հայկական առաջին կոմիքսի հիման վրա:

«Վիշապ» ֆիլմի հիմքում վիշապաքարերի մասին հայկական լեգենդն է. հենց դրանցից է գլխավոր հերոսը ստանում իր ուժն ու սկսում պայքարել քաղաքում տիրող անարդարությունների դեմ՝ պաշտպանելով թույլերին:

Ֆիլմի բեմադրիչ ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է, ռեժիսորը՝ Արման Սարգսյանը, իսկ պրոդյուսերները՝ Արման Միտոյանը և Ռուբեն Ջաղինյանը:

Թիմային որոշմամբ որպես գլխավոր դերակատարներ ընտրել էին այնպիսի դերասանների, ովքեր լսարանին ծանոթ չեն:

«Ոչ մի նոր բան այս ժանրում, նույնիսկ, չենք փորձել անել, քանի որ նոր ու բավական դժվար ժանր էր մեզ համար. գրաֆիկական աշխատանքն ու ծավալը, կասկադյորների բարդ նկարահանումների հնարավորությունները Հայաստանում դեռ շատ քիչ են, դրա համար կային սահմանափակումներ, եւ, ըստ այդմ, չի կարելի այս ֆիլմը համեմատել ամերիկյան արտադրանքի հետ: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ երիտասարդների համար հաճելի կլինի էկրաններին տեսնել հայ սուպերհերոսի, որը նոր էջ է բացում հայկական ֆիլմարտադրության մեջ»,- ասել է ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը:


շ