Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2022»–ի վրա շուրջ 40 հազար դոլար է ծախսել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2022»–ի վրա շուրջ 40 հազար դոլար է ծախսել


Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2022»–ի վրա շուրջ 40 հազար դոլար է ծախսել:

Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունից։

 
 «Հայտնում ենք, որ «Եվրատեսիլ 2022»-ին մասնակցելու նպատակով Թուրին պատվիրակություն ուղարկելու համար ծախսվել է մոտ 18 մլն դրամ, որը ներառում է ճանապարհածախսը և հյուրանոցը»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ այդ ծախսերն իրականացվել են ոչ թե հեռուստաընկերության բյուջետային միջոցներով, այլ եկամուտների հաշվին: