Ալլա Պուգաչովան պատասխանել է Մաքսիմ Գալկինից բաժանվելու մասին հարցին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ալլա Պուգաչովան պատասխանել է Մաքսիմ Գալկինից բաժանվելու մասին հարցին




Երգչուհի Ալլա Պուգաչովան պատասխանել է ամուսնուց՝ Մաքսիմ Գալկինից բաժանվելու մասին լրագրողի հարցին, գրում է Известия-ն։

«Ինձ համար կարդացել են, որ ես և Մաքսը ամուսնալուծվում ենք։ Ոչ», - ասել է նա Թել Ավիվի համալսարանի հրեա ժողովրդի թանգարանում ռուսական մշակույթի և նրա ազատության քննարկմանը նվիրված ֆորումում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուգաչովան Գալկինի և երեխաների հետ մեկնել է Իսրայել։ Գալկինի խոսքով՝ ինքը լքել է Ռուսաստանը ֆինանսական դժվարությունների պատճառով, որոնք առաջացել են Ռուսաստանի տարբեր քաղաքներում իր համերգների չեղարկման պատճառով։