Բռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով




Երևանում մեկնարկել է Եվրոպայի տղամարդկանց բռնցքամարտի առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչ, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը 5-0 հաշվով հաղթանակի հասավ Վրաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիևվսկիի նկատմամբ և նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Վաղը պայքարի մեջ կմտնեն Ջանիկ Սահակյանը (54 կգ, 1/8 եզրափակիչ) և Նարեկ Զախարյանը (71 կգ, 1/16 եզրափակիչ), որոնք կմրցեն համապատասխանաբար Ուկրաինան ներկայացնող Ելմիր Նաբիևի ու սլովակ Միխալ Թաքակսի հետ։ Երեկոյան Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/8 եզրափակիչում կպայքարի մոլդովացի Դմիտրի Կոսցյուկի հետ։

Նյութի աղբյուրը այստեղ: