Քորթնի Քարդաշյանի եւ Թրեւիս Բարքերի պաշտոնական հարսանիքի առաջին լուսանկարները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քորթնի Քարդաշյանի եւ Թրեւիս Բարքերի պաշտոնական հարսանիքի առաջին լուսանկարները





Վերջապես։ Համացանցում հայտնվել են պապարացիների առաջին կադրերը՝ Քորթնի Քարդաշյանի եւ Թրեւիս Բարքերի հարսանիքից։ 

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում Իտալիայում։ Հարսնացուն պսակադրվել է Dolce & Gabbana բրենդի ժանյակավոր մինի զգեստով: Ի դեպ, Քարդաշյան-Ջեններ ընտանիքը, ասում են, կապ է հաստատել նորաձեւության տան հետ, ուստի ամբողջ ընտանիքը լինելու է D&G կերպարներով։


Ի դեպ, նրանք արդեն պաշտոնապես ամուսնացել են մեկ շաբաթ առաջ, բայց այդ ժամանակ արարողությունը մտերիմների նեղ շրջանակում էր, բայց այս անգամ ամեն ինչ շատ ավելի մեծ է լինելու։ Ասում են՝ անգամ Բեյոնսեն է հրավիրված։ Մենք կհետեւենք թարմացումներին եւ կկիսվենք ձեզ հետ:


Աղբյուրը՝ PeopleTalk
Լուսանկարները՝ BACKGRID/Соцсети