Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations &  Photoshoot
    • ՇՈՈՒԲԻԶՆԵՍ
    • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
    • ՆՈՐԱՁԵՒՈՒԹՅՈՒՆ
    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
    • ՍՈՑՑԱՆՑԵՐ
    • ՍԿԱՆԴԱԼ
  • Լրահոս

    Բաժանորդագրվեք EXCLUSIVElife.am-ին Telegram-ում
    Home / ՍՈՑՑԱՆՑԵՐ / Հասմիկ Կարապետյանը քննադատել է Սոնա Եսայանին

    Հասմիկ Կարապետյանը քննադատել է Սոնա Եսայանին

    ՍՈՑՑԱՆՑԵՐ



    Օրերս երգչուհի Հասմիկ Կարապետյանը Look & Face հաղորդման հյուրն էր:

    Դրա շրջանակներում հյուրին ներկայացվում են հանրային դեմքերի լուսանկարներ, որոնց կերպարի վերաբերյալ հյուրը պետք է կարծիք հայտնի:

     
     Հյուրը դա անում է առանց իմանալու, թե ում մասին է խոսքը:

    Հասմիկին ներկայացվել էր նաեւ պարուհի Սոնա Եսայանի լուսանկարը:



    «Ինձ համար այս look-ը մի փոքր անհասկանալի է: Միգուցե, ինչ-որ բաներից, այսօրվա թրենդներից, հետ եմ մնացել: Այս ոճը երբեք էլ իմը չի եղել՝ սպորտային, փորը բաց տոպեր եւ այլն: Կարծում եմ՝ տաբատը համահունչ չէ ժակետի հետ, տաբատն առանձին սպորտային է, կկրեի միայն սեւ կամ սպիտակ բոթասներով: Կարծում եմ՝ ոճերի եւ գունային համադրությունը սխալ է»,-նշել է Հասմիկը:

    Հիշեցնենք, որ հաղորդման շրջանակներում երգչուհուն հարց էր հնչել, թե նա ինչպես էր տարիներ առաջ համաձայնվել կիսամերկ լուսանկարվել «Афиша» ամսագրի համար:



    Նշենք, որ լուսանկարներում Հասմիկն ամբողջությամբ մերկ էր, սակայն պատված էր վարդի թերթիկներով:



    Երգչուհին պատասխանել էր, որ իր անձնական կյանքի առաջին հիասթափությունն էր եղել, որից հետո որոշել էր, որ պետք է նման քայլի գնա:

    Ըստ Հասմիկի՝ նախ թույլտվություն էր խնդրել հայրիկից, ով դեմ չէր եղել:

    Հասմիկի խոսքով՝ նկարահանման տաղավարում խնդրել էր, որ իր հետ կին լուսանկարիչ աշխատեր, չնայած դրան՝ շատ էր ամաչել, նույնիսկ պառկած դիրքից չէր կարողացել շարժվել. դա անելու համար նրան քույրն էր օգնել՝ մերսելով մարմինը, որը թմրել էր լարվածությունից:

    Երգչուհին խոստովանել է, որ թեպետ եղել է շրջան, երբ փոշմանել էր այդ որոշման համար, սակայն կիսամերկ լուսանկարվելը նաեւ օգնել էր նրան սիրելու ինքն իրեն եւ իր մարմինը:

    Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    Հասմիկ Կարապետյանը քննադատել է Սոնա Եսայանին Հասմիկ Կարապետյանը քննադատել է Սոնա Եսայանին Reviewed by EXCLUSIVElife. am on мая 25, 2022 Rating: 5
    Կիսվել
    Facebook Twitter Google+
    Բաժանորդագրվեք EXCLUSIVElife.am-ի youtube-յան պաշտոնական ալիքին
    ՍՈՑՑԱՆՑԵՐ

    Facebook

    Լրահոս

    Ամենադիտվածները

    • Ծնվել է Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը
      Ծնվել է Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը
    • Մոսկվայում հարյուրավոր մարդիկ հրաժեշտ են տալիս Յուրի Շատունովին
      Մոսկվայում հարյուրավոր մարդիկ հրաժեշտ են տալիս Յուրի Շատունովին
    • Երևանում կայացավ ZAZ-ի համերգը․ երգչուհին հանդիսատեսին ողջունեց հայերեն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
      Երևանում կայացավ ZAZ-ի համերգը․ երգչուհին հանդիսատեսին ողջունեց հայերեն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    • Արման Ծառուկյան․ «Ներողություն եմ խնդրում իմ երկրպագուներից եւ հայրենակիցներից Հայաստանում»
      Արման Ծառուկյան․ «Ներողություն եմ խնդրում իմ երկրպագուներից եւ հայրենակիցներից Հայաստանում»
    • «Ցտեսությո՛ւն, հայրի՛կ». Շատունովի երեխաները հորը վերջին հրաժեշտից լուսանկար են հրապարակել
      «Ցտեսությո՛ւն, հայրի՛կ». Շատունովի երեխաները հորը վերջին հրաժեշտից լուսանկար են հրապարակել
    • Սոֆի Դևոյանը սիրելիի հետ համարձակ լուսանկար է հրապարակել
      Սոֆի Դևոյանը սիրելիի հետ համարձակ լուսանկար է հրապարակել
    • Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը
      Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը
    © 2016-2022 EXCLUSIVElife.am


    Կայքի նյութերը և լուսանկարները, մասնակի կամ ամբողջական օգտագործելիս, պարտադիր է` EXCLUSIVElife.am-ի գրավոր համաձայնությունը և EXCLUSIVElife.am-ին հղումը (hyperlink):

    Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը, առանց` EXCLUSIVElife.am-ի գրավոր համաձայնության, արգելվում է:

    Կայքում հրապարակված նյութերը պարտադիր չէ, որ արտահայտեն` EXCLUSIVElife.am-ի խմբագրության տեսակետը:

    Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

    Հեռախոս՝ + /374 95/ 58-24-70:

    Էլ-փոստ՝ exclusivelife.am@gmail.com
    Պատրաստված է՝