Համացանցում է հայտնվել «Ռեալի»՝ 2022/23 մրցաշրջանի արտագնա խաղերի մարզաշապիկը

Footy Headlines-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակիր Մադրիդի «Ռեալի»՝ 2022/23 մրցաշրջանի արտագնա խաղերի համար նախատեսված մարզաշապիկի լուսանկարը:

Մարզաշապիկը մանուշակագույն է, թևերին, ուսերին և օձիքին կան սև գծեր: Տիտղոսային հովանավորի և ակումբի տարբերանշանները նույնպես սևով են պատկերված: