ՈՒՂԻՂ. մեկնարկեց «Եվրատեսիլ 2022»–ի եզրափակիչը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՈՒՂԻՂ. մեկնարկեց «Եվրատեսիլ 2022»–ի եզրափակիչը



Իտալիայի քաղաք Թուրինում այսօր կայանում է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը։

Մրցույթի այս տարվա կարգախոսն է՝ «The Sound of Beauty» (Գեղեցկության ձայնը):

 
 ՈՒՂԻՂ ԵԹԵՐԸ հայերեն դիտեք այստեղ


Եզրափակիչում Հայաստանից զատ հանդես կգան Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Նիդերլանդները, Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Էստոնիան, Ավստրալիան, Շվեդիան, Ռումինիան, Սերբիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունի պատվիրակները:

 
 Ռոզա Լինի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրության մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի: