Աղբյուր. Մխիթարյանը հրաժեշտ է տվել թիմակիցներին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աղբյուր. Մխիթարյանը հրաժեշտ է տվել թիմակիցներին




«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շատ մոտ է Միլանի «Ինտերի» կազմը համալրելուն՝ տեղեկացնում է Corriere dello Sport-ը:

Իտալական պարբերականի տեղեկություններով՝ Մխիթարյանն «Ինտեր» տեղափոխվելուց առաջ հրաժեշտ է տվել թիմակիցներին:

Աղբյուրը նշում է նաև, որ Մխիթարյանն իր հեռանալու մասին խաղընկերներին և ակումբի ամբողջ անձնակազմին հայտնել է Կոնֆերենցիաների լիգայի հաղթական եզրափակիչից հետո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» բանավոր համաձայնության է եկել 33-ամյա հայ կիսապաշտպանի հետ:

Հենրիխի՝ «Ռոմայի» հետ պայմանագիրը գործում է մինչև հունիսի 30-ը: Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը «գայլերի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, խփել 5 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: