Լևոն Քոչարյանը մեկնել է Հայաստանից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լևոն Քոչարյանը մեկնել է Հայաստանից




Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, ըստ որոնց՝ այսօր գիշեր Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ՀՀ-ից մեկնել է Փարիզ, այնտեղից էլ մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Նույն տեղեկությունների համաձայն՝ Լևոն Քոչարյանը ԱՄՆ է մեկնում, քանի որ վերջինիս կինը՝ երգչուհի Սիրոշոն, պատրաստվում է երրորդ երեխային ունենալ:

Հիշեցնենք, որ Սիրուշոն ԱՄՆ մեկնելու մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնել էր սույն թվականի մայիսի 8-ին: Լևոն Քոչարյանի կինը նշել էր, որ այս անգամ իր համար ամենադժվարն է լինելու, որովհետև ամուսինն իր հետ չի գնալու, մնալու է Երևանում և շարունակելու է պայքարել, և այդ միտքը, որ իրենց կյանքի ամենակարևոր պահերից մեկը գուցե չկարողանան միասին կիսել, շատ ցավալի է, բայց այլ տարբերակ, ցավոք, չկա:

Նա գրառման մեջ նաև անդրադարձել էր հնչող այն քննադատություններին, թե՝ «եթե հայրենասեր ես, ինչո՞ւ ես այլ երկրում երեխայիդ լույս աշխարհ բերում»: Վերջինս որպես պատճառ նշել էր, որ դա պայմանավորված է անհրաժեշտ բժշկական նրբություններով և անձնական պատճառներով:

Երգչուհին նաև հայտնել էր, որ հղիության հատկապես վերջին շրջանը նախընտրում է ավելորդ ուշադրությունից հեռու լինել ու լիարժեք կենտրոնանալ երեխայի ու ընտանիքի վրա:


Աղբյուրը՝ Live24.am