Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ փոխչեմպիոն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ փոխչեմպիոն




Ալբանիայում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

102 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը երկամարտի 390 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը:

Հիշեցնենք, որ 2021 թվականին Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ մեր ծանրամարտիկը լավագույնն էր իր քաշային կարգում:

Հավելենք, որ այսօր՝ ժամը 22:00-ին, պայքարի մեջ է մտնելու Հռիփսիմե Խուրշուդյանն (87 կգ), իսկ հունիսի 5-ին՝ 18։00-ին, Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը (109 կգ-ից բարձր)։