Մահացել է VK-ի գլխավոր մենեջեր Վլադիմիր Գաբրիելյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է VK-ի գլխավոր մենեջեր Վլադիմիր Գաբրիելյանը




Գերմանիայում պատահարի հետեւանքով մահացել են VK-իգլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանն ու ընկերության՝ գնումների գծով տնօրեն Սերգեյ Մերզլյակովը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են հոլդինգի մամուլի ծառայությունից։

«Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ Վլադիմիր Գաբրիելյանն ու Սերգեյ Մերզլյակովը մահացել են ողբերգական միջադեպի արդյունքում։ Մենք սգում ենք հարզատների, մտերիմների եւ ընկերների հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Տղամարդիկ համարվել են անհետ կորած, նրանց որոնումները բարդացրել են անբարենպաստ եղանակային պայմանները։ Պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ առավոտյան նրանց մարմինը հայտնաբերել են գետի ափին ցրտահարության ախտանշաններով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Գաբրիելյանն ու Մերզլյակովը մասնակցում էին ամենագնացների էքսպեդիցիայի։ Տղամարդիկ հատում էին Շոյնա գյուղի տարածքում գտնվող գետը, երբ նրանց մեքենաները շրջվել են, գլորվել դեպի ծովը։

Նույնը տեղի է ունեցել նաեւ նրանց ուղեկիցների՝ Գաբրիելյանի կնոջ՝ Ալյոնայի եւ Սերգեյ Օլսեւիչի հետ, սակայն նրանց հաջողվել է ափ դուրս գալ, ուր նրանց օգնել են տեղի երկու բնակիչները։


Լուսանկարը՝ ՏԱՍՍ/Վլադիմիր Գերդո