Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները և կարևոր վիճակագրական տվյալները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները և կարևոր վիճակագրական տվյալները




Նախօրեին Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի առաջին խմբի հերթական տուրում Հայաստանի հավաքականը Գլազգոյում 0:2 հաշվով պարտվել է Շոտլանդիային:

Հայաստանի հավաքականն այս խաղում ունեցավ 1-2 լավ շանս, սակայն չկարողացավ խոցել Գորդոնի դարպասը: Ընդհանուր առմամբ՝ մեր ընտրանին կատարել է 4 հարված, որից 3-ը՝ դարպասին: Շոտլանդացիները 27 հարված են կատարել, 6-ը՝ դարպասին: Մրցակիցն 9 անգամ անկյունային հարված է իրացրել, մենք նման հնարավորություն չենք ունեցել: Շոտլանդացիները 13 անգամ են խախտել կանոնները, մեր տղաները՝ 11: Մրցակիցը 1 դեղին քարտ է ստացել, մենք՝ 3: Փոխանցումների քանակով Շոտլանդիայի ընտրանին ունեցել է ահռելի առավելություն՝ 817:339: Մրցակցի կատարած փոխանցումների 91 տոկոսը ճշգրիտ են եղել, իսկ մեր հավաքականինը՝ 80 տոկոսը:

Հեղինակավոր SofaScore վիճակագրական ռեսուրսը գնահատել է հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների խաղը: Հայաստանի հավաքականի կազմում ամենաբարձր գնահատականը ստացել է թիմի ավագ Վարազդատ Հարոյանը (7,2): Վիճակագրական ռեսուրսը 7 միավոր է գնահատել դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի և փոխարիման դուրս եկած Վբեյմար Անգուլոյի խաղը: Խորեն Բայրամյանի խաղը գնահաատվել է 6,7 միավոր, Արման Հովհաննիսյանինը, Տարոն Ոսկանյանինը՝ 6,6, Հովհաննես Համբարձումյանինը, Վահան Բիչախչյանինը և Սարգիս Ադամյանինը՝ 6,5, Հրայր Մկոյանինը, Արտակ Գրիգորյանինը, Տիգրան Բարսեղյանինը, Սոլոմոն Ուդոյինը՝ 6,4, Կամո Հովհաննիսյանինը՝ 6,3, Էդուարդ Սպերցյանինը՝ 6,2 (խաղի ամենացածր գնահատականը): 89-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկած Արտակ Դաշյանը գնահատական չի ստացել:

Հայաստանի հավաքականն անցկացրած 2 խաղից հետո իր խմբում 3 միավորով 3-րդն է: Հունիսի 11-ին մեր ընտրանին Լեհաստանի Լոձ քաղաքում կմրցի Ուկրաինայի հետ: