Մխիթարյանի տրանսֆերային արժեքը կրկին նվազել է
Transfermarkt-ը թարմացրել է Ա Սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը:
«Ռոմայի» 33-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը 10 միլիոնից եվրոյից դարձել է 8 միլիոն: Մինչև այս տրանսֆերային արժեքի վերջին թարմացումը եղել էր 2021 թվականի դեկտեմբերի 28-ին:
Ընդհանուր առմամբ՝ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը 2017 թվականի հունիսի 28-ից սկսած միայն անկում է գրանցում: Մխիթարյանն ամենաբարձր տրանսֆերային արժեքն (37 միլիոն եվրո) ունեցել է 2016 թվականի օգոստոսին, երբ Դորտմունդի «Բորուսիայից» 42 միլիոն եվրոյով տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ավելի վաղ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Մխիթարյանն առաջիկա օրերին կտեղափոխվի Միլանի «Ինտեր»: Հենրիխի՝ «Ռոմայի» հետ պայմանագիրը գործում է մինչև հունիսի 30-ը: