«Եկել եմ այստեղ, որ չպարտվեմ». Արտակ Գրիգորյանը՝ Շոտլանդիայի հետ խաղից առաջ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եկել եմ այստեղ, որ չպարտվեմ». Արտակ Գրիգորյանը՝ Շոտլանդիայի հետ խաղից առաջ




Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Շոտլանդիա — Հայաստան խաղին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը պատասխանել է շոտլանդացի լրագրողների հարցերին։

«Իհարկե, վաղը մեզ դժվար հանդիպում է սպասվում, որովհետև ծանոթ ենք Շոտլանդիայի խաղին։ Դիտել ենք Ուկրաինայի հետ նրանց վերջին խաղը։ Բայց մենք էլ լավ տրամադրությամբ ենք եկել, որովհետև հաղթել ենք Իռլանդիայի հետ խաղում, և հույս ունենք, որ վաղը լավ արդյունք կունենանք։

Վաղը կիմանանք՝ ինչ կարելի էր ակնկալել խաղից, բայց հույս ունենք, որ լավ խաղ կանցկացնենք ու լավ տրամադրությամբ կհեռանանք Շոտլանդիայից։

Մեր թիմը կայունացման փուլում է, ուզում ենք երիտասարդացնել կազմը։ Հուսով եմ՝ նրանք խաղից խաղ ավելի կամրապնդվեն։ Հուսով եմ՝ կսկսենք ավելի լավ ֆուտբոլ խաղալ ու մեր ազգին ուրախացնել։

Ես՝ որպես ֆուտբոլիստ, եկել եմ այստեղ, որ չպարտվեմ։ Երեք անգամ եղել եմ Շոտլանդիայում ու խաղացել եմ ձեր թիմերի հետ՝ «Սենթ-Ջոնսթոնի», «Սելթիկի» ու «Գլազգոյի» հետ։ Վաղը հույս ունեմ լավ արդյունքի հասնել»։