Հայաստան - Շոտլանդիա․ Վահան Բիչախչյանը բացեց խաղի հաշիվը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստան - Շոտլանդիա․ Վահան Բիչախչյանը բացեց խաղի հաշիվը




Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի խաղում ընդունել է Շոտլանդիայի հավաքականին եւ հաղթում է 1։0 հաշվով։

Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որին գոլային փոխանցում կատարեց Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

Ընթանում է առաջին խաղակեսը։

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Արման Հովհաննիսյան, Արտակ Դաշյան, Արտակ Գրիգորյան, Էդուարդ Սպերցյան, Խորեն Բայրամյան, Վահան Բիչախչյան, Տիգրան Բարսեղյան։

Պահեստայիններ․ Հենրի Ավագյան, Արսեն Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Վբեյմար Անգուլո, էդգար Բաբայան, Հովհաննես Հարությունյան, Կամո Հովհաննիսյան, Ժորդի Մոնրոյ Արարատ, Սոլոմոն Ուդո, Էդգար Մալաքյան, Ստյոպա Մկրտչյան, Արթուր Սերոբյան։

14-րդ րոպեին շոտլանդացի Ստյուարդ Արմսթրոնգը գոլ է խփում։

Հայաստան - Շոտլանդիա հանդիպումը կարող եք դիտել այստեղ:


Լուսանկարը՝ Sputnik Արմենիա-ի