«Նա մտավ իր ոճով, իրեն չդավաճանեց, ոչ մեկին չփորձեց նմանվել. Նա Ռաֆայել Քոթանջյանն էր ու վերջ». Ռուբեն Բաբայան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Նա մտավ իր ոճով, իրեն չդավաճանեց, ոչ մեկին չփորձեց նմանվել. Նա Ռաֆայել Քոթանջյանն էր ու վերջ». Ռուբեն Բաբայան




Անկրկնելի, իր ձեռքգրով խորը դերասան էր. իսկակակն ինտելիգենտ մարդ, հանդուրժող, բարի ցանկացող: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստին լրագրողների հետ զրույցում նշեց Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

«Երկրային կյանքը շատ կարճ է, բայց իր կյանքը, արտիստի կյանքը իհարկե, շարունակվում է հուշերով, ֆիլմերով: Այդ գույնը լրացնել հնարավոր չէ, այդ պակասը շատ երկար զգալու ենք, որովհետեւ Ռաֆայել Քոթանջյանը անկրկնելի էր, իրեն երբեք հնարավոր չէր խառնել որեւէ մեկի հետ: Նա մտավ իր ոճով, իր ձեռագրով եւ երբեք իրեն չդավաճանեց, ոչ մեկին չփորձեց նմանվել: Նա Ռաֆայել Քոթանջյանն էր ու վերջ»,-ասաց Բաբայանը:

Ռաֆայել Քոթանջյանի վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին՝ ժամը 11:00-13:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից: