Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ կանանց ցանկը. որ տեղում է Քիմ Քարդաշյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ կանանց ցանկը. որ տեղում է Քիմ Քարդաշյանը




Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ կանանց ցանկը, որոնք զրոյից կարիերա են ստեղծել:

Լավագույն տասնյակը բացում է Օփրա Ուինֆրին: 68-ամյա հեռուստահաղորդավարուհին իր կարիերայի ընթացքում վաստակել է 2,6 միլիարդ դոլար։ Հայկական արմատներով հեռուստաաստեղ Քիմ Քարդաշյանը գտնվում է 16-րդ տեղում՝ 1,8 մլրդ դոլարով: Երգչուհի Ռիհաննան փոքր-ինչ զիջում է շոու բիզնեսի իր գործընկերոջը. երգչուհին 21-րդ տեղում է՝ 1,4 միլիարդ դոլար ցուցանիշով:

24-ամյա Քայլի Ջենները 600 միլիոն դոլարով 41-րդ տեղում է, սակայն Քայլին, այնուամենայնիվ, շրջանցել է շատ հայտնիների, օրինակ՝ Մադոննան և Թեյլոր Սվիֆթը զբաղեցրել են համապատասխանաբար 47-րդ և 48-րդ հորիզոնականները: