Շնորհակալություն մեզ տված ամեն մի հույզի համար․ Աննա Հակոբյանը՝ Ռաֆայել Քոթանջյանի վերջին հրաժեշտին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շնորհակալություն մեզ տված ամեն մի հույզի համար․ Աննա Հակոբյանը՝ Ռաֆայել Քոթանջյանի վերջին հրաժեշտին




Այսօր տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր և ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ռաֆայել Քոթանջյանի վերջին հրաժեշտի արարողությունը, որին մասնակցել է նաև Աննա Հակոբյանը։

Նա լուսանկարներ է հրապարակել և գրել․ «Ռաֆայել Քոթանջյան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ։ Շնորհակալություն մեզ՝ քո՝ հանդիսատեսին, տված ամեն մի հույզի համար»:

Հիշեցնենք՝ սիրված արտիստի մահվան մասին հայտնի դարձավ հունիսի 13-ին, նա 80 տարեկան էր:

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում երեկ տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել էր նաև ՀՀ վարչապետը: