Միլանի «Ինտերը» շուտով կհայտարարի Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միլանի «Ինտերը» շուտով կհայտարարի Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին




Միլանի «Ինտերը» շուտով կհայտարարի Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ռոմանոյի խոսքով՝ առաջիկայում Մխիթարյանը պաշտոնապես կներկայացվի որպես «Ինտերի» խաղացող:

«Ռոմայի» հետ հայ ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։

Միլանյան ակումբը պատրաստ է Մխիթարյանի հետ կնքել 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձով։