Երանի նորից քեզ ներեի ու նորից հայհոյեյի բախտին․ Ավետ Բարսեղյանը նոր հոլովակ է հրապարակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երանի նորից քեզ ներեի ու նորից հայհոյեյի բախտին․ Ավետ Բարսեղյանը նոր հոլովակ է հրապարակել




ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը, ով վերջին շրջանում Ինստագրամի իր էջում հաճախ է հրապարակում իր ստեղծագործությունները, գրառում է արել՝ հրապարակելով հոլովակ․ 

«Ցամաքել են թանաքները Սերերի,

Գրիչները համբույրներ չեն տա թղթին:
Երանի նորից քեզ ներեի
ու նորից հայհոյեյի բախտին:
Ցամաքել են նամակները բերողի
արցունքները՝խալ դարձած այտին,
Երանի նորից քեզ ներողին,
հազար երանի նրա բախտին:
Ցամաքել եմ,հավաքել եմ բռիս մեջ
մի պուճուր ճակատագրի հատիկ,
Ապրելու եմ գուցե բառիս մեջ,
Ինձ ասեն ու մոռանան մարդիկ»: