Ջո Բայդենն ընկել է հեծանիվից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջո Բայդենն ընկել է հեծանիվից




ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զբոսանքի ժամանակ ընկել է հեծանիվից, հաղորդում է The Telegraph-ը: Սպիտակ տան տեսագրության մեջ ցույց է տրված, թե ինչպես է 79-ամյա նախագահը հեծանվով զբոսնում: 

Մոտակայքում կանգնած թղթակիցները նրան հարցեր են տալիս։ Բայդենը մոտեցել է նրանց և ընկել հեծանիվի հետ միասին։ Նախագահը անմիջապես վեր է կենում։ 

«Ես լավ եմ»,-նշում է նա: Նա հայտարարել է, որ իր ոտքը չի վնասվել։ 

Բայդենը հեծանիվով զբոսնում էր առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ՝ Ռեհոբոտ Բիչի (Դելավեր նահանգ) իրենց տան մոտ։ 


Բայդենը ԱՄՆ-ի 46-րդ նախագահն է, նա երկրի ղեկավարն է դարձել 2021 թվականի հունվարի 20-ին:

Գլխավոր լուսանկարը՝ dailymail-ի