Լրահոս

Քիմ Քարդաշյանն անկեղծ խոստովանություն է արել Քանյե Ուեսթի հետ ամուսնության մասին




Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «The Kardashians» իրապատում-շոուի եթերաշրջանի եզրափակչում պատմել է, թե ինչպես է հեռացել Քանյե Ուեսթից։ Քրոջ՝ Քլոեի հետ զրույցի ընթացքում նա բացահայտել է բարդ ամուսնության մանրամասները։

«Ոչ ոք չգիտի, թե ինչի միջով եմ ես անցել։ Եթե մարդիկ հասկանային, թե իրականում ինչպիսին են եղել իմ հարաբերությունները նրա հետ, կհարցնեին․ «Ինչպե՞ս կարող էր դա այդքան երկար շարունակվել»։ Հիմա ես ազատ ապրում եմ՝ իմանալով, որ արել եմ հնարավոր ամեն բան, որ իրավիճակը հանգուցալուծվի։ Ես վերջապես կարող եմ ապրել առանց մեղքի զգացման»,- խոստովանել է Քիմը։

Հեռուստաաստղը նաեւ շնորհակալություն է հայտնել իր մտերիմներին, որ նրանք իրեն չեն ձանրձրացրել հարցերով եւ իրեն հնարավորություն են տվել ինքնուրույն որոշում կայացնել․ «Ոչ ոք ինձ մոտ չէր գալիս ու չէր հարցնում․ «Դու վստա՞հ ես, որ ամեն ինչ լավ է»։ Ինձ թույլ են տվել անցնել սեփական ճանապարհս»։

Աղբյուրը՝ Super

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում