«Միսս ԱՊՀ 2022» ճանաչվեց Ղազախստանի ներկայացուցիչը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Միսս ԱՊՀ 2022» ճանաչվեց Ղազախստանի ներկայացուցիչը




«Միսս ԱՊՀ 2022» գեղեցկության մրցույթի Գրան պրիին արժանացավ Ղազախստանի ներկայացուցիչ Դիանա Պերխանովան։ Ժյուրին նրան մրցույթի հաղթող ճանաչեց։



2-րդ տեղում է Վրաստանը ներկայացնող հայազգի Էմմի Մխիթարյանը:
3-րդ հորիզոնականում է Էստոնիայի ներկայացուցիչ Կարինա Նիզինկայան:
4-րդ տեղը զբաղեցրեց Եկատերինա Ֆշենցևան, որը ներկայացնում է Բելառուսը։

«Անչափ շնորհակալ եմ նախևառաջ Հայաստանին հյուրընկալության համար։ Ես չեմ զղջում, որ Հայաստան եմ եկել, և դա չեմ ասում թագը ստանալու համար։ Հաճույքով ծանոթացա տեղի բնակիչների հետ և մշակույթին, իսկ թագ ստանալը պարզապես բոնուս էր»,– լրագրողներին ասաց մրցույթի հաղթող Դիանա Պերխանովան։

Նշենք, որ մրցույթին մասնակցեցին 23 գեղեցկուհիներ: Նրանք հաղթել են իրենց երկրներում անցկացված նախընտրական փուլում: Յուրաքանչյուր երկիր ուներ 2 կամ 3 ներկայացուցիչ:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնի պարուհիները, երգչուհի Իվետա Մուկուչյանը և այլք:

Հայաստան են ժամանել գեղեցկուհիներ ԱՊՀ երկրներից (բացառությամբ Ադրբեջանի), ինչպես նաև Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից և Կուբայից։

Մրցույթի հաղթողին ընտրեցին աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած ժյուրիի 13 անդամները։

Հայաստանում «Միսս ԱՊՀ» մրցույթ է անցկացվել նաև 2017 թվականին։ Գրան պրիի էր արժանացել Շուշան Երիցյանը: